Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերումը «որոշված գործ է»

Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերումը «որոշված գործ է»

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը «որոշված գործ է»։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով Reuters-ին։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ այդ գործարքը չի կարող չեղարկվել։

Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կարող է պատժամիջոցների և Անկարայի ու Վաշինգտոնի միջև ռազմական տեխնիկայի առևտրի ոլորտում լուրջ հետևանքների հանգեցնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում