Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Շերեմետևոյի թռիչքավայրէջքային գոտում մարդու զոհվելուց հետո

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Շերեմետևոյի թռիչքավայրէջքային գոտում մարդու զոհվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուս քննիչները քրեական գործ են հարուցել թռիչքները կազմակերպելիս անվտանգության պահանջների խախտման մասին այն բանից հետո, երբ Շերեմետևո օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում ինքնաթիռը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը, ինչպես հետո պարզվել է ՀՀ քաղաքացի էր, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Նատալյա Ֆյոդորովան:

Ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը РИА Новости-ին հայտարարել էր, որ տղամարդու մարմինն օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում հայտնաբերվել է Մոսկվա – Աթենք Boeing 737 մարդատար ինքնաթիռի վերթիռից հետո: Քննիչները նախաքննական ստուգում են կազմակերպել: Ճշտված տվյալներով՝ մահացածը Հայաստանի քաղաքացի է՝ արտաքսված Իսպանիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում