«Ժամանակ». Մաքսայինի նախկին պետն ասում է, որ իր դեմ քրգործ այլեւս չկա

«Ժամանակ». Մաքսայինի նախկին պետն ասում է, որ իր դեմ քրգործ այլեւս չկա

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

ԱԱԾ հաղորդագրությունից մեկուկես ամիս անց այս գործից որևէ նորություն չկա: Ավելին՝ Ավետիսյանը ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլևս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այդ գործը: Բնականաբար, մեծ գումարների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում