Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ

Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում