Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել ապահովել երկրում մտքի և խոսքի ազատությունը

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել ապահովել երկրում մտքի և խոսքի ազատությունը

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել երկրում ապահովել մտքի և խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մաասը հիշատակել է, որ թուրքական բանտերում շարունակում են ձերբակալված մնալ բազմաթիվ մտավորականներ՝ արվեստագետներ, գրողներ, լրագրողներ, դասախոսներ և այլն:

Թուրքիայում շինծու մեղադրանքներով ձերբակալված անձանց մեջ կան նաև Գերմանիայի քաղաքացիներ:

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ իրենք անելու են ամեն ինչ, որ այդ մարդիկ ազատ արձակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում