ՌԴ-ն և Հայաստանը ստորագրել են համաձայնագիր՝ ավիացիոն հարցերով միջազգային բյուրո ստեղծելու մասին

ՌԴ-ն և Հայաստանը ստորագրել են համաձայնագիր՝ ավիացիոն հարցերով միջազգային բյուրո ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ-ն և Հայաստանը ստորագրել են համաձայնագիր, որով ստեղծվում է ավիացիոն պատահարների և լուրջ վթարների հետաքննության հարցերով Միջազգային Բյուրո։

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխը և Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Միջազգային ավիացիոն կոմիտեի անալոգի ստեղծման գաղափարն քննարկվում էր արդեն մի քանի տարի։

Ինչպես լրագրողներին պարզաբանեց Եվգենիյ Դիտրիխը, նոր Բյուրոն աստիճանաբար, երկրների միացմանը զուգահեռ, կվերցնի Միջազգային ավիացիոն կոմիտեի այն լիազորությունները, որոնք նոր համաձայնագրով փոխանցվել են նորաստեղծ բյուրոյին։ Ներկայումս ծրագրվում է, որ բյուրոն գործունեություն կծավալի ԵԱՏՄ երկրների միջև։ Կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, իսկ թե ով է գլխավորելու բյուրեն՝ դեռ չի հաղորդվում։

ՌԴ նախարարի խոսքերով՝ Ղազախստանը մինչև տարվա վերջ կարող է միանալ նոր կառույցի աշխատանքներին։

Բյուրոյի բյուջեն ձևավավորվելու է երկրների անդամավճարներից։ Նոր բյուրոյի հիմնական գործառույթն է լինելու ավիապատահարների փորձագիտական հետաքննությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում