Պիզայի աշտարակն սկսել է ուղղվել

Պիզայի աշտարակն սկսել է ուղղվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիզայի հռչակավոր «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի փոքրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով դիտարկման խմբի փորձագետներին:

Նրանց խոսքով՝ 57-մետրանոց աշտարակը վերջին 20 տարում 4 սանտիմետրով ուղղվել է: 1990 թվականին հուշարձանն 800 տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների այցելության համար փակել են՝ երկյուղելով, որ կառուցվածքը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին մասն ուղղաձիգից թեքվել էր 4,5 մետրով: 1993 թվականից մինչեւ 2001 թվականը մասնագետները փորձել են կայունացնել Պիզայի աշտարակը. նրանց ջանքերով հաջողվել է 45 սանտիմետրով նվազեցնել թեքության անկյունը: Աշխատանքները նստել են 200 միլիոն ֆունտ (225 միլիոն եվրո):

BBC-ն հիշեցնում է, որ աշտարակն անկյան տակ է կանգնած դրա կառուցման սկզբից ի վեր. կառուցումն սկսվել է 1173 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում