Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ

Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի անվտանգության ծառայությունը իրականացրել է հատուկ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիներ Իլգար Էրշադ օղլու Ագաևը, Սահիլ Ֆարհադ օղլու Իբրահիմովը, Նամիք Նատիք օղլու Մամեդովը և մի շարք այլ անձինք 2017թ. հոկտեմբերից սկսած Սիրիայում գործող ահաբեկչական խմբերից մեկի անդամներին պարբերաբար դրամական միջոցներ են փոխանցել:

Այս անձինք կապ են հաստատել տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների անդամների, ինչպես նաև Սիրիայում գործող ահաբեկիչների հարազատների հետ և տարբեր միջոցներով ահաբեկիչներին գումար հասցրել:

Ահաբեկիչներին փոխանցվել է 500 հազար դոլարի չափ գումար:

Կասկածյալները ձերբակալված են, գործի հետ կապված հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում