«Փաստ». «ՔՊ» -ի համար ընդդիմության ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել

«Փաստ». «ՔՊ» -ի համար ընդդիմության ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել

«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու համար:

Դրան գումարած՝ վստահություն կա, որ վարկաբեկված կուսակցության քննադատությունների արձագանքը հասարակության մեջ մեծ ոգևորություն չի գտնի ու նստվածք չի տա: Իշխանություններն, ամեն դեպքում, ներքին քննարկումների արդյունքում որոշել են չգնալ նախորդների օրինակով ու չքվոտավորել ընդդիմադիր ուժերի ձայները, բայց որոշում է կայացվել առնվազն չխանգարել հանրապետականներին:

Հենց սա է, թերևս, պատճառը, որ քարոզարշավային տրամադրություններում այս անգամ մեծամասամբ բացակայելու է սև–սպիտակ հռետորաբանությունը, ինչը դժվար է ասել մի քանի այլ ուժերի առումով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում