«Հրապարակ». Արտակ Զաքարյան. Փաշինյանը գնալով հասկանում է խնդրի ողջ լրջությունը

«Հրապարակ». Արտակ Զաքարյան. Փաշինյանը գնալով հասկանում է խնդրի ողջ լրջությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ղարաբաղյան բանակցությունների մասով բավականին ուշագրավ միտք հնչեցրեց․ ղարաբաղյան բանակցություններից տեղյակ մարդկանց թիվն անչափ սահմանափակ է, պետք է ընդլայնել տեղյակների շրջանակը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մոտեցումը՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանին։

«Եթե ասվում է՝ բանակցություն, ենթադրվում է գաղտնիություն, նաև՝ լիազորվածություն․ բանակցությունները ցայս վարել են ՀՀ ղեկավարները։ Այս դեպքում հասկանալի չէ, թե ովքեր են լինելու այդ լայն շրջանակում, այդ մասին չասվեց։ Ինձ համար շատ կարևոր է, թե ովքեր են լինելու, և որն է լինելու նրանց դերը․ այդ շրջանակը խորհրդատվակա՞ն, գործառնակա՞ն, թե՞ պատասխանատվություն կիսելու համար է ստեղծվում՝ այդ բեռն ինքնուրույն չտանելու համար։ Իսկ դա բեռ է և շատ ծանր բեռ։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ այդ քայլն առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու տարբերակներից մեկն է։ Ինձ մոտ աստիճանաբար խորանում է կարծիքը, որ Փաշինյանը գնալով հասկանում է խնդրի ողջ լրջությունը և լիարժեք պատասխանատվություն ստանձնելու փորձությունը, ուստի ապահասցեականացնում է խնդիրը, կամ էլ սա նոր տրյուկ է՝ թող բացատրի, գուցե դրա շուրջ արժե՞ մտածել»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում