Արցախի խորհրդարանում շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

Արցախի խորհրդարանում շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը՝ Ժաննա Գալստյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում