Թուրքիայի դատախազությունը Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործով մեղադրանք է առաջադրել
24/11/2018 11:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի դատախազությունը դատարան է փոխանցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի՝ 2016 թվականի սպանության գործը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Anadolu-ին։
Մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի։ Նշվում է, որ նրանց թվում է նաև Ֆեթուլլահ Գյուլենը, ով անցնում է նաև պետական հեղաշրջման փորձ կատարելու գործով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործի քննությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ դեսպանը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում