Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան

Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որ արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու:

«Հակակշիռների առաջին հաղթանակը: «Հանրապետականի» հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը:

Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունը պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում