Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով BFMTV-ին:

Իրավապահներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին:

Ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ցուցարարների հետ բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում