Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Փաշինյանը երկու նախարարների չի փոխելու

Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Փաշինյանը երկու նախարարների չի փոխելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրենց պաշտոններում կպահի ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականին և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների փոփոխություն սպասվո՞ւմ է, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, չի սպասվում»:

Ճշող հարցին՝ այսինքն, Զոհրաբ Մնացականյանը կշարոքւնակի զբաղեցնել ԱԳ նախարարի, իսկի Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը, Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում