Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 716-ի

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 716-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 716-ի, հայտնում է Mehr-ը:

Գործակալության տվյալով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել իրանա-իրաքյան սահմանի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում