Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում