«Ժամանակ». Արմավիրի մարզպետը հրահանգել է գյուղապետերին՝ մասնակցություն չունենալ քարոզչությանը

«Ժամանակ». Արմավիրի մարզպետը հրահանգել է գյուղապետերին՝ մասնակցություն չունենալ քարոզչությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: ՔՊ-ում համարում են, որ եթե որևէ թեկնածու միջինից բարձր քվեներ ստացավ, ապա դա գյուղապետի կողմից այդ թեկնածուի օգտին իրականացված քարոզչության հետևանք պետք է դիտարկել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում