Այսօր Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր համայնքներում

Այսօր Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՅԴ կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը այսօր հանդիպումներ  է ունեցել Վարսեր, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքներում: 

Պատգամավորի թեկնածուն պատասխանել է քաղաքացիներին մտահոգող հարցերին, ներկայացրել իր քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, խոսել գյուղի առջև ծառացած խնդիրներ լուծման իր պատկերացրած ուղիների մասին։

Պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանի հանդիպումները Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ կշարունակվեն նաև քարոզոարշավի այլ օրերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում