Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում