Իսրայելը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակի

Իսրայելը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահաշոնը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Իսրայելը նաև նոր հյուպատոս չի նշանակի Ստամբուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում