G20 գագաթնաժողովին մեկնող Մերկելի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

G20 գագաթնաժողովին մեկնող Մերկելի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական կապի ամբողջական խափանում, ներառյալ ինքնաթիռի վայրէջքի համար պատասխանատու համակարգը, որի պատճառով այն վթարային վայրէջք է կատարել։ Մերկելը մեկնում է Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, սակայն վայրէջք է կատարել Քյոլնում։

Ինչպես հայտնում է ria-ն, իրավիճակն ինքնաթիռում այնքան լուրջ է եղել, որ այդ մասին անմիջապես տեղեկացվել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։ Վայրէջքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները։

Թռիչքից 20 րոպե անց օդաչուն ուղարկել է 7600 վթարային կոդը, որը օգտագործվում է այն ժամանակ, երբ կորում է կապը օդային երթևեկությունը կարգավորող դիսպեչերների հետ։

Մերկելը խոստովանել է, որ իմանալով տեղի ունեցածի մասին, մտածել է, թե ինչ-որ բան է պատահել Գերմանիայում։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Մերկելը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովի մեկնարկին, որն անցկացվելու է այսօր ու վաղը։

Մերկելը, փոխկանցլերի հետ միասին, Բուենոս Այրես կմեկնի սովորական թռիչքով այսօր առավոտյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում