ԱԺ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է

ԱԺ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 08։00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի մեկնարկը տրվել է ԿԸՀ արտահերթ նիստում:

Էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 26-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում