Դատախազությունը ընթացք է տվել ՀՀԿ-ի հայտարարությանը

Դատախազությունը ընթացք է տվել ՀՀԿ-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից նախընտրական քարոզչությունը Էջմիածնում խոչընդոտելու վերաբերյալ ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել տեղեկացնելով, որ ԱԺ արահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտել են։ Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում