«Հրապարակ». Տիգրան Ավինյանին Աջափնյակում աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանին Աջափնյակում աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»: Թաղապետի տեղակալը նաև Սամվել Ալեքսանյանի սանիկն է, նրա ավագ եղբայրը հարկայինի աշխատակից է, կրտսերը՝ Ռուբեն Հայրապետյանի քրոջ փեսան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում