Մահացել է Ջորջ Բուշ-ավագը

Մահացել է Ջորջ Բուշ-ավագը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: 94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Washington Post-ը։ Լուրը հաստատել է նախկին նախագահի ներկայացուցիչը։

Բուշ-ավագը մահացել է կնոջ՝ Բարբրա Պիրսի մահվանից կես տարի անց։

Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել է 1924 թվականի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին: Նա ԱՄՆ 41-րդ նախագահն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում