Պուտինն ու Էրդողանը Արգենտինայում կքննարկեն Սիրիայի հարցը

Պուտինն ու Էրդողանը Արգենտինայում կքննարկեն Սիրիայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում կունենան: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինի ու Էրդողանի հանդիպման առանցքում լինելու է Սիրիայի հարցը:

Երկու երկրի ղեկավարները ժամանել են Արգենտինա՝ մասնակցելու G20 երկրների առաջնորդների հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում