Զոհրաբ Մացականյանը կմասնակցի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստին

Զոհրաբ Մացականյանը կմասնակցի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոակատար Զոհրաբ Մացականյանը դեկտեմբերի 4-ին կմեկնի Բրյուսել՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրայի դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում