Բակո Սահակյանը և Գեղամ Գևորգյանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր

Բակո Սահակյանը և Գեղամ Գևորգյանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում