Գյուղմթերքի արտահանումը 1 կիլոգրամով անգամ չպետք է տուժի. Նիկոլ Փաշինյան

Գյուղմթերքի արտահանումը 1 կիլոգրամով անգամ չպետք է տուժի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են տալիս ամեն տարի բարձրացնել բերքի ծավալները։

«Ինձ համար շատ ցավալի էր, որ այս տարի լոլիկի բերքը լավ չեղավ, և մեր արտադրողները ստիպված եղան լոլիկը ներկրել Վրաստանից։ Ես հատուկ հանձնարարել եմ, որ ոչ թե պրոբլեմը չոքի մեր դռանը, հետո մենք մտածենք, թե ոնց ենք այդ պրոբլեմը վերացնում, այլ այսօրվանից մենք մյուս տարվա ամբողջ պլանավորումը պետք է անենք», – հայտարարեց Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում