Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայում

Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան Է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NHK հեռուստաընկերությունը: Դեկտեմբերի առաջին օրերին Տոկիոյում սովորական ջերմաստիճանը +10 է: Մի քանի շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է +25 աստիճանը: Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը հասել է +26.5 աստիճանի, ավելի հյուսիս ընկած Սիմանեում եւ Ֆուկուոկայում՝ +25 աստիճանի նշագծին:

Դեկտեմբերի 4-ին շատ տաք է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները եւ մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան է:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում