ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում Արամ Հարությունյանին ազատությունից զրկելու հարցն էր

ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում Արամ Հարությունյանին ազատությունից զրկելու հարցն էր

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: 2018թ. Այսօր Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: Այս պահին, սակայն, ինչպես սպասվում էր, դեռ քվորում չկա։

Հիշեցնենք, որ նախօրեին Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում