Բակո Սահակյանը Մարտակերտում ներկա է գտնվել ԱԻ պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Բակո Սահակյանը Մարտակերտում ներկա է գտնվել ԱԻ պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների աշխատանքային եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դա համարելով ծառայության արդյունավետ իրականացման կարեւոր պայմաններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում