Իրանում հայտարարել են, որ Սիրիայում ռազմական բազայի կարիք չունեն

Իրանում հայտարարել են, որ Սիրիայում ռազմական բազայի կարիք չունեն

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ Իրանը Սիրիայում ռազմական բազայի կարիք չունի։

«Իրանը Սիրիայում ռազմական բազայի անհրաժեշտություն չունի, որ ինչ-որ մեկն էլ ցանկանա հարձակվել նրա վրա», – հայտնել է Շեկարչին IRNA գործակալությանը՝ հիշեցնելով, որ Թեհրանը խորհրդատվական օգնություն է ցուցաբերում Սիրիային և Իրաքին՝ այդ երկրների իշխանությունների խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում