Կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է

Կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այսօր Շիրակի մարզում ՀՀ Զինված ուժերի կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, Aysor.am-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Հիշեցնենք, պատահարի հետևանքով զոհվել են Զինված ուժերի փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում