Եվրախումբը եվրոգոտու բարենորոգման հարցում համաձայնության է հասել

Եվրախումբը եվրոգոտու բարենորոգման հարցում համաձայնության է հասել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը, հայտարարել Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչ Լուիս Ռեգոն՝ ամփոփելով նախարարների նիստի արդյունքները:

«Նիստն ավարտվեց 18 ժամ անց: Մենք համաձայնության հասանք եվրոյի գոտու բարենորոգման շուրջը», – ասել է նա:

Ինչպես ավելի ուշ հայտարարել է Եվրախմբի նախագահ Մարիո Սենտենոն, բարենորոգումը կվերաբերի, մասնավորապես, բյուջեին:

«Ֆրանսիան և Գերմանիան եվրոգոտու բյուջեի նոր ճարտարապետություն առաջարկեցին», – նշել է նա:

Նրա խոսքով՝ այդ հանդիպման արդյունքների մասին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կիրազեկվեն դեկտեմբերի 13-14-ը կայանալիք գագաթնաժողովում: Այնտեղ, ինչպես ակնկալվում է, կհաստատվեն բարենորոգման վերաբերյալ վերջնական որոշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում