«Հրապարակ». Ընտրություններից հետո Ուրիխանյանը բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը

«Հրապարակ». Ընտրություններից հետո Ուրիխանյանը բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերահաշվարկի համար։

Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետևել հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում