ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: Այս մասին Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում