AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ-ն Դավիթ Շահնազարյանին հրավիրել է բացատրություն տալու

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 5-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից հակաարցախյան քաղաքականություն իրականացնելու մասին հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տալու, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ավտանգության ծառայությունը՝ նշելով, որ Դավիթ Շահնազարյանի վերջին հայտարարությունները դիտվել են որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին:

«Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել և հաստատել է նաև ս.թ. դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած իր հերթական ասուլիսի ընթացքում, որի ժամանակ հնչեցված նշված մեղադրանքը հիմնավորող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ չներկայացնելով, հայտարարել է, որ՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ 27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:

Միաժամանակ, առաջարկում ենք՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ:

Հաղորդման քննարկման արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո»,- ասված է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր Կառավարությունը մեր պատուհանից. ՀԴՄ-ից կարմրախայտ Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները Արցախի գումարտակներից մեկը ծառայությունը կկազմակերպի ժամանակակից պայմաններով կառույցում Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները «Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan