Արդարադատության նախարարությունը կոչով է դիմել համաներմամբ ազատված և զբաղվածության խնդիր ունեցող անձանց

Արդարադատության նախարարությունը կոչով է դիմել համաներմամբ ազատված և զբաղվածության խնդիր ունեցող անձանց

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արդարադատության նախարարությունը կոչով է դիմել զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատ արձակված անձանց: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում