Դեկտեմբերի 9-ին Քննչական կոմիտեն կիրականցի ուժեղացված ծառայություն

Դեկտեմբերի 9-ին Քննչական կոմիտեն կիրականցի ուժեղացված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

-դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Ազգային ժողովի արտահեթ ընտրություններին

-դեկտեմբերի 9-ին և դրան հաջորդող օրերին արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը

-նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։
բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժետության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ՝ Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ:

Աշխատանքային խմբի ղեկավարին մասնավորապես հանձնարարվել է՝

-գործնական աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ

-2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Քննչական կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումներում կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում