ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը մտադիր է 2 մլրդ դոլարով վաճառել (6.8 տոկոս) Ադրբեջանի ամենախոշոր «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթային հանքահորի իր մասնաբաժինը: Exxon-ը ցանկանում է կենտրոնանալ ԱՄՆ-ի թերթաքարի հանքերի մշակման ուղղությամբ, նաև վերջերս Հավայիում բացահայտված հանքահորերի շուրջ, հաղորդում են ԶԼՄ-ները:

Ընկերությունում այս լուրերն արդեն «բամբասանք և շահարկումներ» են անվանել:

ԱՉԳ հանքահորը գտնվում է Կասպից ծովում: Դրանում շուրջ 1 մլրդ տոննա նավթ և 0.5 մլրդ խորանարդ մետր գազ կա:

Բացի Exxon-ից, հանքահորի մշակման նախագծի գլխավոր բաժնետերերն են բրիտանական British Petroleum-ը (30.4 տոկոս), ադրբեջանական պետական Socar-ը (25 տոկոս), ամերիկյան Chevron-ը (9.6 տոկոս), ճապոնական Inpex-ը (9.3տոկոս) և նորվեգական Equinor-ը (7.3 տոկոս):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում