Տարածվել է ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը

Տարածվել է ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Յութուբում» հրապարակված իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսումը:

«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)», – գրել է Փաշինյանը:

Հեռախոսազրույցում խոսվում է այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ինչպես նախորդ հեռախոսային խոսակցության դեպքում, որը տեղի էր ունեցել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում