ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը գլխավորողների բանավեճը շարունակվեց ավելի քան երեք ժամ

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը գլխավորողների բանավեճը շարունակվեց ավելի քան երեք ժամ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ավարտվեց նախընտրական մեծ բանավեճը, որը շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանավեճին մասնակցում էին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Վիգեն Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Սուրեն Սահակյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցությունից՝ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ Լուսինե Հարոյանը, «Մենք» դաշինքից՝ Արամ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝ Արթուր Բաղդասարյանը, «Սասնա ծռեր» կուսակցությունից՝ Վարուժան Ավետիսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Գագիկ Ծառուկյանը:

Բանավեճի ընթացքում գործիչները խոսեցին իրենց կուսակցությունների ծրագրերի, Արցախյան հարցի կարգավորման, Հայաստանի տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ հարցերի մասին իրենց դիրքորոշման վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես եկան ամփոփիչ խոսքով, ապա սեղմեցին միմյանց ձեռքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում