Կառավարությունը պահեստազորի սպայական կազմի զորակոչ հայտարարեց

Կառավարությունը պահեստազորի սպայական կազմի զորակոչ հայտարարեց

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահեստազորի սպայական կազմի զորակոչ հայտարարեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում