AM | RU
USD
EUR
RUB

ԵԺԿ նախագահ Դոլը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը հաջողություն է մաղթում գալիք ընտրություններում

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին: ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետևում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում:

Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին: Մենք պետք է ուսումնասիրենք երկկողմ համագործակցության հետագա հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղաքացիական հասարակության դերը, շարժունակության շուրջ գործընկերության իրականացումը և առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է իրականացնել վերոնշյալը Հայաստանի և հայ ժողովրդի համար: ԵԺԿ-ն ունի երկու դիտորդ - անդամ կուսակցություններ Հայաստանում՝ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ժառանգություն կուսակցության»:

Լրահոս
Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ Ավագ ուրբաթ Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են տեղումներ ձյան տեսքով «Հրապարակ». Հանձնարարականնե՞ր են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել «Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու «Հրապարակ». Արսեն Թորոսյանը այս օրերին Հայաստանում շատ քիչ է լինում «Ժամանակ». Իշխանությունը զիջմա՞ն է գնացել Ծառուկյանին «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում «Իրատես». Ընդդիմադիր դաշտը սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ «Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել «Հրապարակ». Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan