Իրանում ահաբեկչության հետևանքով կա 3 զոհ ու վիրավորներ

Իրանում ահաբեկչության հետևանքով կա 3 զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի հարավ-արևելյան սահմանում գտնվող Չաբահար քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի արդյունքում նվազագույնը 3 մարդ մահացել է, 19-ը վիրավորվել են։ Հայտնում է dailyecho-ն՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը։

Հաղորդվում է, որ հնչել է պայթյուններ ու կրակոցներ։ Մանրամասները հստակ չեն, քանի որ իրավիճակի զարգացումները դեռևս շարունակվում են։

Պետական մարմինները չեն բացահայտել, թե ով է հարձակման հետևում։ Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել պատասխանատվությունը։

Շրջանային պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պայթուցիկներով բեռնված մեքենան բախվել է ոստիկանության շենքին։ Ոստիկանությունը արգելափակել է մեքենան ու կրակ բացել վարորդի նկատմամբ, ով այնուհետ ինքն իրեն պայթեցրել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում