Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին այսօր գտել են մահացած։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց զինծառայողի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։

Նրա խոսքով՝ ցավալի պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ էին մնացել, ինչից հետո չէր հաջողվել գտնել զինծառայողներից մեկին։

Նշենք, որ պատահարի հետևանքով տուժած մյուս զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում