Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրինագծի օգտին: Որոշումն ընդունվել է 277 պատգամավորների կողմից, 20-ը դեմ են արտահայտվել:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի մայիսի 31-ին՝ երկու երկրների այն ժամանակվա նախագահներ Լեոնիդ Կուչմայի և Բորիս Ելցինի կողմից:

Երկրները պաշտոնապես ճանաչել են միմյանց սահմանները և հաստատել ռազմավարական գործընկերության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում