Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխատանքային այցով Միլանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից, Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը:

Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում